211652_close_icon
views-count5096 դիտում article-date 11:00 08-01-2023

Անվերապահորեն ողջունել Թուրքիայի կողմից բեռնատար ինքնաթիռների մասով օդային տարածքը բացելու իրապես չնչին նախաձեռնությունը, նշանակում է՝ պաշտոնապես ընդունել, որ Թուրքիան վերը նշվածի հետ այլևս ոչ մի կապ չունի. Գևորգ Դանիելյան

Արդարադատության նախկին նախարար, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Թուրքիան Արցախի պաշարման անմիջական դերակատարներից է, այս երկիրը Արցախի կարգավիճակը մոռացության տալու, ընդհանրապես, մեծ թուրանի գաղափարի հարցում իր առաջնահերթ դերակատարումը երբեք չի թաքցրել, և շնորհիվ ՍԴ հայտնի եզրակացության, հենց այդ խնդրի ձախողման արդյունքում էլ հրաժարվեց Հայ֊թուրքական արձանագրություններից։ Ուստի Արցախի համար օրհասական այս օրերին բարձր մակարդակով անվերապահորեն ողջունել թուրքիայի կողմից բեռնատար ինքնաթիռների մասով օդային տարածքը բացելու իրապես չնչին նախաձեռնությունը, նշանակում է միայն մի բան՝ պաշտոնապես ընդունել, որ թուրքիան վերը նշվածի հետ այլևս ոչ մի կապ չունի, իսկ այդ երկրի նախագահը կարող է հավակնել խաղաղության նոբելյան մրցանակի ....»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր