211652_close_icon
views-count1887 դիտում article-date 15:03 16-01-2014

Վրաստանի վարչապետը խոստացել է Վանո Մերաբիշվիլիին երկար ժամանակով «նստեցնել» բանտում

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր մամլո ասուլիսի ժամամնակ հայտարարել է, որ երկրի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին երկար է նստելու բանտում: «Այդ մարդն օգտագործել է բյուջետային միջոցներն իր կուսակցության ֆինանսավորման համար և պետք է պատասխան տա»,-նշել է Ղարիբաշվիլին: Նրա խոսքով՝ խոսակցությունները, որ Մերաբիշվիլին ձերբակալվել է իբրև թե քաղաքական հետապնդման արդյունքում, հորինվածքներ են: «Մերաբիշվիլին փորձում է ամեն կերպ ուշադրություն հրավիրել իր վրա, չհիմնավորված հայտարարություններ է անում, որոնց միջոցով էլ, ես կարծում եմ, փորձում է ճնշում գործադրել նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի վրա և հիշեցնել վերջինիս իր գոյության մասին: Իսկ Մերաբիշվիլիին բանտից թաքուն դուրս բերելու և կրկին վերադարձնելու լուրը «Միացյալ ազգային շարժման» հորինած պատմությունն է »,-ընդգծել է Ղարրիբաշվիլին:

Նմանատիպ նյութեր