211652_close_icon
views-count1614 դիտում article-date 21:29 21-03-2014

Վրաստանի դատապարտված վարչապետ Մերաբիշվիլիին հարցաքննել են մահացած վարչապետ Ժվանիայի գործով

Վրաստանի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան գործի շրջանակներում հարցաքննել են երկրի նախկին Ներքին Գործերի նախարար և Վարչապետ դատապարտյալ Վանո Մերաբիշվիլիին: Ինչպես տեղեկացնում են վրացական ԶԼՄ-ները, Մերաբիշվիլին չի արել որևէ բացահայտում գործի վերաբերյալ և պարզաբանել է, որ 2005 թվականի փետրվարի 3-ին ինքն անձամբ եղել է դեպքի վայրում և այնտեղ իրոք գազի հոտ էր տարածված: Նշենք, որ Վրաստանի վարչապետի մահվան մասին պաշտոնապես հաղորդել էր այդ ժամանակ ՆԳ նախարար Վանո Մերաբիշվիլին և հայտարարել, որ նա մահացել է գազից թունավորվելու հետևանքով: Ըստ արդարադատության նախարարության աշխատակցի տված պարզաբանման չի բացառվում, որ այլ բարձրաստիճան անձանց ևս հարցաքննեն:

Նմանատիպ նյութեր