211652_close_icon
views-count1895 դիտում article-date 19:22 16-01-2014

Հայաստանի հակադոպինգային կազմակերպությունը ստուգման է ենթարկել մարզիկներին

Առայժմ հայտնի չէ թե Հայաստանից քանի մարզիկ կմասնակցի փետրվարի 7 –ին Սոչիում մեկնարկելիք ձմեռային Օլիմպիական խաղերին, սակայն Հայաստանի հակադոպինգային կազմակերպությունը ստուգման է ենթարկել հավանական մեր բոլոր հինգ թեկնածուներին : Հունվարի 16 –ին վերցված նմուշները ուղարկվել է Ավստրիայի լաբորատորիա: Արդյունքների պատասխանը հայտնի կդառնան 10 օր հետո, հայտնում է ՀԱՕԿ-ի մամլո ծառայությունը: Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը / WADA / հրապարակել է ամենաշատ որակազրկված մարզիկներ ունեցող երկրների ցանկը ` վերջին մեկ և հինգ տարվա կտրվածքով : Ստորև ներկայացնում ենք տասնյակները . 2013 թ. ԱՄՆ ` 63 որակազրկված մարզիկ - մարզուհի , Հնդկաստան ` 61 , Իտալիա և ՌԴ ` 54 – ական , Ֆրանսիա ` 16 Ավստրալիա և Ղազախստան ` 13 - ական , Ուկրաինա , Շվեյցարիա և Մեծ Բրիտանիա ` 12 - ական : 2008 – 2013 թթ . Հնդկաստան ` 476 հոգի , ՌԴ ` 394 , ԱՄՆ ` 301 , Իտալիա ` 218 , Ֆրանսիա ` 155 , Չեխիա ` 140 , Ավստրալիա ` 131 , Մեծ Բրիտանիա ` 102 , Շվեդիա ` 97 և Հարավային Աֆրիկա ` 95 : Վերջին 10 տարում Հայաստանից որակազրկվել է 24 մարզիկ : Հիշեցնենք , որ Սոչիի խաղեր մեկնող մեր պատվիրակների անունները հայտնի կդառնան հունվարի 21 –ին :

Նմանատիպ նյութեր