211652_close_icon
views-count5425 դիտում article-date 15:39 17-01-2014

Փողոցներում վարակված ասեղներով մարդկանց ծակելու և ՁԻԱՀ-ով վարակելու հայտարարության հետքերով. news.am

Մի քանի ամիս է՝ Հայաստանում ՁԻԱՀ-ով վարակված ռուսներ փողոցներում շրջում են վարակված ասեղներով և փորձում վարակել մարդկանց: Նման հայտարարությմամբ էր հանդես եկել երիտասարդական «Մենք» կազմակերպությունը: ՁԻԱՀ-ով վարակված ասեղներով մարդկանց ծակելու եւ վարակելու մասին հայտարարությունը անհեթեթություն է: Այդ մասին [url=http://http://news.am/arm/news/189686.html]NEWS.am[/url]-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի Կանխարգելման բաժնի ղեկավար Ժանետա Պետրոսյանը՝ մեկնաբանելով «Մենք» երիտասարդական շարժման տարածած հայտարարությունը: «Հայաստան ներխուժած այս կազմակերպությունը կարգախոս ունի , ասում են՝ եթե մահանանք, ապա միասին: Շրջում են հասարակական վայրերում, որտեղ շատ մարդիկ կան ու վարակում»,- ասաց Սեւան Աղաջանյանը՝ չցանկանալով հրապարակել իր այս սկանդալային հայտարարության աղբյուրը։ NEWS.am-ի հարցին, թե որքանով է ճիշտ առանց կոնկրետ փաստերի հրապարկել նման տեղեկություն, որը կարող է խուճապ առաջացնել , Սեւան Աղաջանյանը ասաց. «Խուճապ չի առաջացնի, ես զգուշացնում եմ, որ մարդիկ ավելի զգույշ լինեն հասարակական վայրերում։ Խոսքը նրա մասին չէ, որ միտինգների չմասնակցեն: Դա իրենց ապահովության համար է, մարդիկ ոնց կուզեն, թող հասկանան»: ՁԻԱՀ-ով վարակված ասեղներով մարդկանց ծակելու եւ վարակելու մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում: Այս մասին nerws.am-ի թղթակցին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից: Նշենք, որ Քրեական օրենսգրքով չփաստարկված հայտարարություններ տարածողների պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որեւէ դրույթ նախատեսված չէ։ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի Կանխարգելման բաժնի ղեկավար Ժանետա Պետրոսյանը նույնպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում շեշտեց ՁԻԱՀ-ով վարակված ասեղներով մարդկանց ծակելու եւ վարակելու մասին հայտարարությունը անհեթեթություն է, հատկապես, որ հայտարարությունում հստակ ոչինչ չի նշվում եւ կան տարրական սխալներ. «ՁԻԱՀ-ով չեն կարող վարակել, դա հիվանդության վերջնային փուլն է, վարակվել հնարավոր է ՄԻԱՎ-ով՝ մարդու իմունային անբավարարության վիրուսով: Մյուս կողմից էլ՝ ասեղով վարակելը գործնականում անհնարին է, քանի որ վիրուսը շատ անկայուն է, կենդանի բջջից դուրս՝ միջավայրում, շատ արագ ոչնչանում է»,- ասաց Ժանետա Պետրոսյանը: Մանրամասները՝ [url=http://http://news.am/arm/news/189686.html]այստեղ[/url]:

Նմանատիպ նյութեր