211652_close_icon
views-count16315 դիտում article-date 15:47 19-09-2015

Ովքեր գեներալին մեղադրում են անվադողեր ծակելու մեջ, իրենք իրենց են ծակում․ Էջմիածնի բնակիչները վրդովված են

Ովքեր գեներալ Մանվել Գրիգորյանին մեղադրում են սխալ տեղում մեքենաները կայանելու համար մեքենաների անվադողերը ծակելու հրաման տալու մեջ, իրենք իրենց են ծակում, քանի որ պատվեր են կատարում։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում դժգոհեցին մի խումբ բնակիչներ։ «Եկեք վերջապես գնահատել իմանանք։ Գեներալ Մանվել Գրիգորյանն ու իր որդին այն եզակի մարդկանցից են, ովքեր ապրում են ժողովրդի հոգսով ու ցավով։ Էջմիածնում ցանկացած քաղաքացի գեներալի ու իր որդու համար արժեք ունի, ինչը ամենակարեւոր բանն է մեր հասարակության համար։ Իսկ ինչ վերաբերվում է նրան, թե գեներալի մարդիկ անվադողեր են ծակում, որպես էջմիածինցի, հաստատում ենք, որ դա սուտ է, իսկ եթե անգամ ճիշտ է, մենք միայն ուրախ ենք, որովհետեւ մարդիկ պետք է «կարելի է»-ն տարբերեն «չի կարելի»-ից։ Դա արվում է մեր քաղաքացիների, աղջիկների, կանանց արժանապատվության համար»,- նշեց Էջմիածնի բնակիչներից Հեղինե Ղազարյանը։ Բնակիչների խոսքով՝ վարորդներ կան, որ ավտոմեքենաները կանգնեցնում են մայթին, իրենք էլ իջնում, հենվում են մեքենայի վրա։ «Դե, մարդ եք, անցեք։ Իսկ գեներալից գոհ լինելու փոխարեն դժգոհում են։ Նման բանից դժգոհում են այն մարդիկ, ովքեր իրենց ընտանիքներում անգամ արժեք չունեն եւ չեն կարողանում իրենց տան մեջ կարգ ու կանոն դնել։ Մենք՝ էջմիածինցիներս, սիրում ենք մեր գեներալին եւ մեր քաղաքապետին։ Հասարակ մարդիկ ավելի հետաքրքիր նորությունների առիթ են տալիս, զբաղվեք նրանցով եւ գնահատեք այս մարդկանց եւ այն, ինչ անում են»,- ավելացրեցին նրանք:

Նմանատիպ նյութեր