211652_close_icon
views-count1399 դիտում article-date 15:48 17-01-2014

Սիրիան պատրաստ է համագործակցել ընդդիմության հետ. Մուալեմ

Սիրիայի իշխանությունները պատրաստ են համագործակցել ընդդիմության հետ՝ ծայրահեղականների դեմ պայքարում: Այս մասին հայտարարել է Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեմը Մոսկվայում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ: Սիրիայի ԱԳՆ ընդգծել է, որ համատեղ գործողությունները պետք է ծրագրավեն 2013թ. Մեծ Բրիտանիայում տեղի ունեցած «Մեծ ութնյակի» գագաթնաժողովի արդյունքների և ՄԱԿ-ի ԱԽ սիրիական բանաձևերի հիման վրա: Այդ փաստաթղթերում միջազգային հանրությունը դատապարտել է բռնությունը խաղաղ քաղաքացիների հանդեպ: Սիրիայի արտգործնախարարը նշել է, որ Սիրիայի կառավարությունը Զինված ուժերն օգտագործում է ահաբեկչության դեմ պայքարի համար, հայտնում է RIA Novosti-ն:

Նմանատիպ նյութեր