211652_close_icon

Ուկրաինայի ժամանակավոր նախագահը պատրաստ է Ռուսաստանի հետ համագործակցել

views-count2371 դիտում article-date 23:22 23-02-2014
Ուկրաինայի Գերագույն Ռադայի խոսնակ Ակեքսանդր Տուրչինովը ստանալով երկրի նախագահի ժամանակավոր լիազորություները հայտարարել է, որ պատրաստ է համագործակցել Ռուսաստանի հետ, հաղորդում է ИТАР-ТАСС-ը: «Մենք ցանկանում ենք Ռուսաստանի հետ կառուցել նոր իրական իրավահավասար և բարիդրացիական հիմքով հարաբերություններ, որը ընդունում և ճանաչում է Ուկրաինայի եվրոպական ընտրությունը»,-հայտարարել է նա հեռուստաուղերձում: Տուրչինովը նշել է, որ տնտեսաթյան առողջացման և եվրաինտեգրման կուրսին վերադառնալը համարվում է Ուկրաինայի իշխանութունների գլխավոր խնդիրը:

Նմանատիպ նյութեր