211652_close_icon
views-count10719 դիտում article-date 22:39 17-01-2014

Հայերի 23 հայտնագործությունները, առանց որի աշխարհն այն չէր լինի. mediamall.am

[url=http://blog.mediamall.am/?id=21124]mediamall.am[/url]-ը ներկայացրել է հայերի 23 հայտնագործությունները, առանց որի աշխարհն այն չէր լինի, 1. Մայքլ Տեր-Պողոսյան (անգլ. Michel (Michael) Ter-Pogossian; 1925— հունիսի 19 1996) — ամերիկյան ֆիզիկոս, positron արտանետումների տոմոգրաֆիայի (PET (en)) գյուտարար, ծագումով հայ, ծնվել է Ֆրանսիայում, իսկ ավելի ուշ գաղթել է Միացյալ Նահանգներ, դառնալով Վաշինգտոնի բժշկական համալսարանի (Washington University School of Medicine) անդամ: Նրա հայտնագործությունները կարևոր նշանակություն են ունեցել բժշկական ախտորոշման զարգացման համար: 2. Ստեփան Ստեփանյան – ստեղծել է բետոնախառնիչը: 3. Ռայմոնդ Վահան Դամադյան – ստեղծել է մագնիսառեզոնանսային Scan մեքենան: 4. Լյուտեր Ջորջ Սիմիջյան - ստեղծել է բանկոմատը, ավելի քան 200 տարբեր հայտնագործությունների արտոնագրերի սեփականատեր, այդ թվում՝ լուսանկարչության ոլորտում: 5.Պիտերտ Ոսբիկյան – ստեղծել է ինքնամաքրվող հատակմաքրիչ (швабра): 6. Բորիս Արտաշեսի Բաբայան (ծնվ. 1933) — խորհրդային և ռուսական գիտնական, մանկավարժ, հաշվողական տեխնիկայի մշակող, ԽՍՀՄ ԳԱ թղթակից-անդամ (1984; 1991 թվականից՝ ռուսական գիտությունների ակադեմիայի): Հաշվիչ համակարգերի կառուցվածքների Ճարտարապետական սկզբունքների աշխատանքների, համակարգչային ծրագրային ապահովման հեղինակ: Պետական (1974) և Լենինյան (1987) մրցանակների դափնեկիր: Առաջին եվրոպական գիտնականը՝ արժանացած Intel Fellow կոչմանը: 7. Դոկտոր Ալբերտ Կապիկյան – հայտնագործել է բերանի վիրուսի դեմ պատվաստանյութը: 8. Էդ Իկենդերյան - ստեղծել է մրցավազքային մեքենայի հիդրավլիկ գլանը: 9. Վարազդատ Կանաջյան – պլաստիկ վիրաբուժության հիմնադիրը: 10. Ալեքսանդր (Ալեքս) Մանուկյան – պաղպաղակի վաֆլե կոնի գյուտարարը: 11. Արդաշես Հայկանյան – Ստեղծել է առաջին պլաստիկ տարաները, Coca Cola պլաստիկ շշերի արտադրության մեքենան, մեքենայի ապակիների մաքրիչները և այլն: 12. Արթուր Սաֆարյան – Ստեղծել է մեքենայի ավտոմատ փոխանցման տուփը: 13.Ռոջեր Էդուարդ Քոլլինգվուդ Ալթունյան – ստեղծել է ներշնչակ և cromolyn նատրիումը՝ աստմայի, ալերգիայի բուժման համար, քթի սփրեյը և աչքի կաթիլները: 14.Արտեմ Հովհաննեսի Միկոյան – նախագծել է МИГ ինքնաթիռը: 15. Արթուր Բուլբուլյան – Ստեղծել է А-14 թթվածնային դիմակները, որոնք օգտագործել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ամերիկյան ռազմաօդային ուժերը: 16. Ժիրայր Թեզել – ստեղծել է մազերի իմպլանտացիայի մեթոդը: 17. Ռուբեն Էսկերջյան – ստեղծել է զենիթային գնդացիրները, որոնք օգտագործել են ԱՄՆ-ի ռազմական ուժերը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: 18.Հովհաննես Ադամյան – սև-սպիտակ և գունավոր հեռուստացույցի, առաջին տեսամագնիտոֆոնի աշխատանքի սկզբունքների հիմնադիրը: 19. Գաբրիել Ղազանջյան – 1911 թվականին պաշտոնապես գրանցել է մազերը չորացնելու սարքը: Ամբողջությամբ` [url=http://blog.mediamall.am/?id=21124]mediamall.am-[/url]ում
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+

Նմանատիպ նյութեր