Տիգրան Ավինյանի հերթական հանձնարարականը մնաց օդում կախված. «Վեոլիա ջուր»-ն ու Մալաթիայի թաղապետարանը մարդաբոյ փոսը վերացնելու խնդիրը իրար վրա են գցում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը բազմիցս հայտարարել է այն մասին, որ իր հանձնարարականով եթե վարչական շրջաններում թե՛ «Վեոլիա ջուր»-ը, թե՛ «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը, թե վարչական շրջանների կոմունալ բաժնի աշխատակիցները ասֆալտ են փորում, իբրև թե խնդիրը լուծելու համար, ապա այդ խնդիրը վերացնելուց հետո 1-2 օրվա ըանթացքում պարտադիր պետք է ճանապարհը բերեն նախկին տեսքին, այն է՝ ասֆալտապատեն:
Մինչդեռ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Շահումյան 4-րդ փողոցում՝ ժողովրդին ավելի շատ հայտնի Ախպարաշենի սկզբնամասում 20 օր է՝ գերեզման հիշեցնող հսկայական փոսը մի իսկական պատուհաս է դարձել քաղաքացիների ու վարորդների համար:
Այսօր՝ ապրիլի 17-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին.
«20 օր առաջ էստեղից կեղտաջուր էր թափվում, հաստատ կոյուղուց դուրս եկած կեղտաջուր էր, «Վեոլիա ջրից» եկան, քանդեցին, մենք էլ մտածեցինք էդ ա, կսարքեն, ու խնդիրը կլուծվի, բայց պարզվեց՝ դրանք քանդոց բրիգադ են, եկանք, քանդեցին, գործը գլուխ չբերեցին ու հեռացան:
20 օր է՝ էս վիճակն է: Այդ 20 օրվա ընթացքում մի քանի անգամ ավտոմեքենաներ են ընկել մեջը, ուղղակի բախտներս բերել ա, որ զոհեր ու վիրավորներ չեն եղել, բայց դե պապն ամենա անգամ փլավ չի ուտում:
Զանգում ենք «Վեոլիա ջուր», ասում են, որ Մալաթիայի թաղապետարանի խնդիրն է, զանգում ենք Մալաթիայի թաղապետարան, իրենք էլ ասում են, թե մեր խնդիրը չի, «Վեոլիա ջրի» խնդիրն է:
Հիմա չգիտենք՝ էդ 2 կառույցներից որ մեկն է ստախոսը, որ մեզ մատների վրա խաղացնում է:
Ուզում ենք հավատալ, որ եթե այս խնդրի մասին Երևանի քաղաքապե Տիգրան Ավինյանը իմանա, 1-2 օրվա ընթացքում պորբլեմը կլուծեն, հակառակ դեպքում ստացվում է՝ մենք «Վեոլիա ջրին» ու Մալաթիայի թաղապետարանին ջրի ու կոմունալ կանոնավոր մուծումներն անում ենք, բայց փոխարենը այդ 2 կառույցները ասես ձեն ձենի տված լինեն ու արհամարհած ունեն բնակչին:
Ամոթն էլ լավ բան է. 21-րդ դարում՝ էս վիճակը, հետո էլ ասում եք, թե մենք ճանապարհ ենք բռնել դեպի եվրոպական ընտանիքին միանալու ուղին, ցանկացած եվրոպական երկրում եթե նման արհամարհական ու անհարգալից վերաբերմունք ցուցաբերվի քաղաքացու ու սպառողի նկատմամբ, ապա այդ կառույցների պատասխանատուներին հօդս կցնդեցնեին ու կպարտավորեցնեին, որ ժամերի ընթացքում թերությունը վերացնեն, մինչդեռ մեզ մոտ՝ Երևանում, որը եվրոպական շատ երկրներից դարեր առաջ է գոյություն ունեցել, բարձիթողի վիճակ է»:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված փողոցում «Վեոլիա ջրի» աշխատակիցները գործողություններ էին կատարում, ասում էին, որ իրենք չեն այդ փոսը փորել ու չգիտեն թե ով կամ ովքեր են հեղինակները, մինչդեռ բնակիչները պնդում էին, որ քանդողները եղել են «Վեոլիա ջրից»:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի