211652_close_icon
views-count1733 դիտում article-date 09:51 18-01-2014

Տարոն Մարգարյանն իր կյանքը չի պատկերացնում առանց Ռիգայի քաղաքապետի. Ժողովուրդ

«Ժողովուրդ»-ը գրում է. «Տպավորություն է, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր կյանքը չի պատկերացնում առանց Ռիգայի քաղաքապետ Նիլ Ուշակովին հանդիպելու, և այդ պատճառով կամ նա է պարբերաբար այցելում Լատվիայի մայրաքաղաք, կամ Ռիգայի քաղաքապետին է հրավիրում իր մոտ։ Միայն վերջին կես տարվա ընթացքում Տ. Մարգարյանը Ռիգայի քաղաքապետի հետ երրորդ անգամն է հանդիպում, ընդ որում՝ երեք ամիսը մեկ պարբերականությամբ։ Հուլիսի 5-ին ինքն էր մեկնել Ռիգա, հոկտեմբերի 8-ին Ուշակովն էր ժամանել Հայաստան ու հանդիպել նրա հետ։ Եվ ահա երեկ Տ. Մարգարյանը կրկին պաշտոնական այցով գնացել է Լատվիայի մայրաքաղաք։ Ուշագրավը, սակայն, այս այցի առիթն է. Տ. Մարգարյանը գնացել է՝ մասնակցելու Ռիգայի՝ եվրոպական մշակութային մայրաքաղաք հռչակման արարողությանը։ Փաստորեն, Երևանի քաղաքապետը մայրաքաղաքի խնդիրները լուծելու փոխարեն հսկայական գումարներ է ծախսում ճամփորդության վրա»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր