211652_close_icon
views-count1986 դիտում article-date 10:21 18-01-2014

Արաբկիր վարչական շրջանում սպասարկման վարձերի չափը բարձրացվել է. ՀԺ

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Հունվարի 1-ից Երևանի Արաբկիր վարչական շրջանում բարձրացել է պարտադիր նորմերի վճարների (սպասարկման վարձեր) չափը: «Հժ»-ի այս տեղեկությունը երեկ հաստատել է թաղապետարանի կոմոնալ տնտեսության բաժնի առաջին կարգի մասնագետը: Մուրադ Ջալաթյանի փոխանցմամբ, այդ վարձավճարի չափը սահմանում են համատիրությունները` ըստ բնակմակերեսի։ Ցածրահարկ շենքերում 1 քմ-ի համար բնակիչներից գանձվող գումարը 10 դրամից դարձել է 15 դրամ, բարձրահարկերում՝ 20 դրամից 25-30։ Թանկացումը հիմնականում կազմում է 50 տոկոս։ Համատիրություններն իրենց այս որոշումը պատճառաբանել են տարբեր ծառայությունների թանկացմամբ, օրինակ` վերելակների սպասարկման և այլն։ Այսինքն` բարձրացած սակագներով կոմունալ վճարումներից բացի, քաղաքացիները պետք է հավելյալ գումար վճարեն նաև ոչինչ չանող համատիրություններին։ Ցածրահարկ շենքում 60 քմ բնակարան ունեցողները, եթե մինչ այս ամսական վճարում էին 600 դրամ, հիմա պետք է վճարեն 900 դրամ, բարձրահարկերում` 1200 դրամի փոխարեն 1500 կամ 1800 դրամ։ Ենթադրվում է, որ այս թանկացումները վերաբերում են նաև մյուս վարչական շրջաններին»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր