211652_close_icon
views-count2084 դիտում article-date 12:21 18-01-2014

Կայծակի հարվածից վնասվել է Ռիո դե Ժանեյրոյի Փրկչի արձանը

Ռիո դե Ժանեյրոյում հինգշաբթի ուժեղ փոթորիկ է տեղի ունեցել, ինչի արդյունքում կայծակը վնասել է Հիսու Քրիստոսի հանրահայտ արձանը: Մասնավորապես վնասվել է արձանի մատի մի մասը. այն կայծակի հետևանքով պոկվել է: Տեղի եկեղեցու թեմի առաջնորդ Օսմար Ռապոսոյի խոսքով՝ արձանի վերականգնման աշխատանքները կսկսվեն հաջորդ ամիս: Փրկչի արձանը տեղադրված է Ռիո դե Ժանեյրոյի Թիժուկի ազգային այգում՝ 709 մետր բարձրություն ունեցող Կորկովադու լեռան վրա: Այնտեղից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի քաղաքը, Գուանաբարի ծովածոցը և Ատլանտյան օվկիանոսը:

Նմանատիպ նյութեր