211652_close_icon
views-count2491 դիտում article-date 13:39 21-09-2020

Ռիո դե Ժանեյրոյի Քրիստոս Քավիչ արձանը լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում՝ Կորկովադու լեռան գագաթին վեր խոյացող Հիսուս Ամենափրկիչ արձանը Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով, ֆեյսբուքյան [url=https://www.facebook.com/watch/live/?v=235376731195652&ref=watch_permalink]էջում[/url] տեղեկացնում է ՀՀ-ում Բրազիլիայի դեսպանատունը։ «Ռիո դե Ժանեյրոյում Հիսուս Ամենափրկիչ հայտնի արձանը Հայաստանի անկախության 29-րդ տարեդարձի առթիվ լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով: Այս շքեղ լուսային և ձայնային շոուով բարեկամ Բրազիլիան հարգանքի տուրք է մատուցում Հայաստանի անկախությանը»,- ասված է դեսպանատան գրառման մեջ։ Բացի այդ, արձանի վրա լուսային շոուի միջոցով ցուցադրվել են նաև հայերեն տառերը:

Նմանատիպ նյութեր