5046 դիտում
16:48 18-01-2014
Երևանի քաղաքապետարանը բավարարել է Լևոն Տեր-Պետրոսյանի դիմում-խնդրանքը
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հաղորդագրություն է տարածել, որում նշված է.
«Զանգվածային որոշ լրատվամիջոցների կողմից Լևոն Տեր-Պետրոսյանի տան նկատմամբ Երևանի քաղաքապետարանի կողմից վարչական վարույթ հարուցելու վերաբերյալ տարածվող տեղեկատվության առնչությամբ հարկ ենք համարում տեղեկացնել, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Երևանի քաղաքապետը հանդիսանում է վարչական մարմին և, ըստ այդմ, քաղաքացու դիմումի հիման վրա պարտավոր է հարուցել վարչական վարույթ` դիմումը քննարկելու և օրենքով սահմանված կարգով որոշում (վարչական ակտ) կայացնելու համար:
Քաղաքացի Լևոն Տեր-Պետրոսյանի դիմումը ևս, օրենքի պահանջի համաձայն, օրենքով սահմանված կարգով քննարկվել է և Երևանի քաղաքապետի կողմից կայացվել է քաղաքացու խնդրանքը բավարարելու մասին որոշում»:
Նմանատիպ նյութեր
4912 դիտում
20:24 01-03-2014
Ռուսական զորքը Ղրիմ է մտնում. ՌԴ Դաշնային բյուրոն բավարարել է Պուտինի խնդրանքը. տեսանյութ
Այս բաժնից
1036 դիտում
15:49 20-12-2024
Հրաժարվում եմ ծառայողական ավտոմեքենայից՝ օրինակ ծառայելով այլոց. Ախուրյանի ղեկավարը լսել է Փաշինյանը կոչը
1510 դիտում
15:37 20-12-2024
Նոր նախագծով առաջարկվում է կրճատել աշխատաժամանակը՝ պահպանելով աշխատավարձերը. կավելանան նոր աշխատատեղեր
1171 դիտում
15:33 20-12-2024
Կացարանում 15 զինվորի կյանք խլած հրդեհի գործով նիստին հարցաքննվում է ամբաստանյալ Եղիշե Հակոբյանը. News.am