211652_close_icon
views-count2336 դիտում article-date 18:23 18-01-2014

Այսօր ՀՀ վաստակավոր արտիստ Թովմաս Պողոսյանի ծննդյան օրն է

Այսօր ՀՀ վաստակավոր արտիստ, բանասիրական գիտությունների թեկնածու, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր և «Սայաթ-Նովա» մշակութային միության ղեկավար Թովմաս Պողոսյանի ծննդյան օր է: Նա հայտնի է ոչ միայն որպես ժողովրդական և աշուղական երգերի կատարող, այլ նաև որպես մի շարք մոռացմանը ենթակա երգերի փրկիչ, բանահավաք, մանկավարժ։ Դպրոցական կրթությունը սկսել է Թբիլիսիի թիվ 10 հայկական դպրոցում։ Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում (1972-1973), ավարտել Վանաձորի մանկավարժ. ինստ-ի բանասիր. ֆակ-ը (1977), Երևանի կոնսերվատորիան (1985, 1987-ից՝ դասախոս)։ 1973-1977-ին՝ Վանաձորի « Հորովել », 1980-ից՝ հայկ. ժող. երգի-պարի համույթների մեներգիչ,1987-92-ին՝« Գանձասար » ժող. երգի-պարի համույթի գեղ. ղեկ.։ Հիմնադրել է « Սայաթ-Նովա » աշուղ. երգի համույթը (1992), համանուն մշակութ. միությունը (1995), Ջիվանու անվ. աշուղ. դպրոցը (1997)։ Գրառել է ժող. և աշուղ. երգեր։ Կազմել է « Ջիվանի-150, անհայտ երգեր » ժող. (1996)։ Երգերի նրա կատարումը հայեցի է, աշուղ. արվ-ի ոգուն հարազատ։ Հետո տեղափոխվել է Տաշիր և 1971 թ. ավարտել է Տաշիրի հայկակն դպրոցը։ 1971-72 թթ. Աշխատել է Սայաթ-Նովայի անվան գուսանական երգի պետական վաստակավոր անսամբլում՝ ՀՀ ժողովրդական արտիստ Վաղարշակ Սահակյանի ղեկավարությամբ։ 1973-74 թթ. Վանաձորի մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետում։ Ուսմանը զուգընթաց երգել է ազգագրական երգի-պարի «Հորովել» պետական անսամբլում։ 1980-2000 թթ. եղել է Թաթուլ Ալթունյանի անվան ժողովրդական երգի-պարի Հայաստանի պետական անսամբլի մեներգիչ։ 1980-85 թթ. սովորել և ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժողովրդական նվագարանների Հայ երգեցողության պրոֆեսոր Արզաս Ոսկանյանի դասարանը։ 1987-92 թթ. հիմնադրել և ղեկավարել է ժողովրդական երգի-պարի «Գաձասար» համույթը։ 1987 թ.-ից աշխատում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Հայ երաժշտական ֆոլկլորագիտության ամբիոնում որպես տեքստաբան-դասախոս, իսկ 1995-ից դասավանդում է նաև «Հայ աշուղական արվեստ»։ 1992-ից հիմնադրել և ղեկավարում է աշուղական երգի «Սայաթ Նովա» անսամբլը։ Նրա գիտական բազմաթիվ հոդվածներից են՝ «Ջիվանի,անհայտ երգեր», «Երկու երգ Ջիվանուց», «Ջիվանի,անտիպ էջեր», «Աշուղ Ջիվանու անտիպ երգերը», «Հայ ժողովրդական ռազմի ու զինվորի երգեր», «Հնագույն արվեստի մշակը, Դվալի Մկրտիչ», «Ջիվանի, նորահայտ բանաստեղծությունններ», «Հայրիկ Ղազարյան», «Աշուղ Բաղդասար», «Աշուղ Օհանջյան», «Աշուղ Արամ(սարչապետցի Արամ Մխոյան)» և այլն։

Նմանատիպ նյութեր