211652_close_icon
views-count6494 դիտում article-date 19:30 18-01-2014

«ԱՐԱԳԻԼ» հիմնադրամը աջակցում է վերարտադրողական խնդիրներ ունեցող զույգերին. տեսանյութ

Եթե ամուսնացած եք, ունեք 200 հազար դրամը չգերազանցող ընտանեկան բյուջե, բայց չունեք երեխա, ձեզ կօգնի «Արագիլ»-ը: Խոսքը հիմնադրամի մասին է, որն աջակցում է վերարտադրողական խնդիրներ ունեցող զույգերին: Ծրագրին մասնակցելու իրավունք են ստացել հարյուրավոր կանայք, նրանց մի մասն արդեն երևանյան կլինիկաներում պատրաստվում է արտամարմնային բեղմնավորման: Լույս աշխարհ եկած առաջին եռյակից հետո շատերը հիմնադրամի անունը բարի արագիլ են կնքել, ինչը պատասխանատուները մեր երկրում կայուն հեղինակություն վաստակող վերարտադրողական բժշկության հաղթանակն են համարում: Բարի արագիլից բարի լուրերով` Ցոլինե Միքայելյանը: Աղբյուրը՝ [url=http://www.armeniatv.am/hy/news/45694]www.armeniatv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր