211652_close_icon
views-count1689 դիտում article-date 22:07 18-01-2014

Ֆրանսիայի առաջին տիկինը դուրս է գրվել հիվանդանոցից

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի կինը՝ Վալերի Տրիեյվեյլերը, դուրս է գրվել հիվանդանոցից, որտեղ նա հայտնվել էր օրեր առաջ դերասանուհի Ժյուլի Գայեի և Օլանդի սիրավեպի շուրջ բարձրացած սկանդալի պատճառով: Նախօրեին տիկին Տրիեյվեյլերը հայտարարեց, որ հիվանդանոցում է հայտնվել գերհոգնածության պատճառով և առաջիկայում անկողնային ռեժիմ կպահպանի: Ֆրանսիական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Օլանդին այնքան էլ չի վշտացրել այն, որ բժիշկները նրան թույլ չէին տվել մտնել կնոջ հիվանդասենյակը: Ամեն դեպքում նա փոխանցել էր իր կնոջը ծաղիկներ և շոկոլադ, իսկ հինգշաբթի անձամբ այցելեց Տրիերվեյրին:

Նմանատիպ նյութեր