211652_close_icon
views-count1732 դիտում article-date 18:37 29-03-2014

Սպարապետ Վազգեն Սարգսյանի մայրը դուրս է գրվել հիվանդանոցից

Սպարապետ Վազգեն Սարգսյանի մայրը` Գրետա Սարգսյանը, դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ Առողջապահության նախարարության գլխավոր անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Անատոլի Գնունին: Նա նշեց, որ Գրետա Սարգսյանի առողջական վիճակը բավարար է, որպեսզի դուրս գրվի եւ բուժումը շարունակի տանը: Ավելի վաղ՝ մարտի 4-ին, [url=https://shamshyan.com/hy/article/140304194624/]տեղեկացրել էինք[/url], որ Գրետա Սարգսյանին տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում հայտնել էր Անատոլի Գնունին: Գրետա մայրիկի մոտ ախտորոշվել է ուղեղի արյան շրջանառության սուր խանգարում:

Նմանատիպ նյութեր