ԱՄՆ-ը օրական 200 մլն SMS հաղորդագրություն է որսում ողջ աշխարհում. Guardian
Փաստաթղթերում նշում է, որ Ազգային անվտանգության գործակալությունն ամբողջ աշխարհում օրական շուրջ 200 մլն SMS հաղորդագրություն է կարդում: Օգտագործելով Dishfire ծրագիրը՝ ամերիկյան հատուկ ծառայությունները կարող էին ճշտել ԱՄՆ-ի սահմաններից դուրս բջջայինից ուղարկված հաղորդագրությունը, վայրը, որտեղից ուղարկվել է հաղորդագրությունը, նրա ֆինանսական և անձնական տվյալները:
Հայտարարության մեջ նշվում է. «Պնդումներն այն մասին, թե տվյալների հավաքագրումն իրականացվել է ինքնակամ և անկառավարելի է եղել, սուտ է»: