124741 դիտում
19:41 19-09-2017
Առեղծվածային դեպք Երևանում. ամուսինը կնոջը SMS հաղորդագրություն է ուղարկել. «Կյանքն իմ համար չէ, այսօր իմ վերջին օրն է»
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններումմ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ, 50-ամյա Հասմիկ Ծ.-ն Ոստիկանության Վաղարշապատի բաժին հայտնել է, որ ամուսինը՝ 53-ամյա Մաթևոս Խ.-ն իր բջջային հեռախոսով հաղորդագրություն է ուղարկել, որտեղ գրել է. «Կյանքն իմ համար չէ, այսօր իմ վերջին օրն է»:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մի քանի ժամ Վաղարշապատի ոստիկանները Մաթևոս Խ.-ի հայտնաբերման ուղղությամբ աշխատանքներ են կատարել, որից հետո իրենց բնակարանում կինը անգիտակից վիճակում հայտնաբերել է ամուսնուն, ում Երևանի 1-03 շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել են Արմենիա բժշկական կենտրոն:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստի առթիվ նախապատրաստված նյութերը փոխանցվել են Ոստիկանության Մալաթիայի բաժին:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
91240 դիտում
21:12 20-03-2018
Առեղծվածային դեպք Կոտայքի մարզում. 39–ամյա կինը ընկերուհուն SMS է ուղարկել. «Երեխեքիս լավ կնայեք, կներեք ինձ»