211652_close_icon
views-count1457 դիտում article-date 10:37 19-01-2014

16-ամյա բրիտանացին նվաճել է Հարավային բևեռը

16-ամյա բրիտանացի Լյուիս Կլարկը՝ Բրիստոլից, դարձել է Հարավային բևեռը նվաճած ամենաերիտասարդ մարդը: Լյուիսը դահուկներով առաջ է շարժվել օրական միջինը 8 ժամ՝ -50 աստիճան ցրտի և 200 կմ/ժ արագությամբ քամու պայմաններում: Ճանապարհորդությունը նրանից խլել է 48 օր: Լյուիսը իր ռեկորդին նախապատրաստվել է մի քանի ամիս: Նա նախապատրաստվել է Նորվեգիայում, Գրենլանդիայում և այլ վայրերում: Նրան ուղեկցել է բևեռախույզ Քարլ Ալվին, որի հետ դեռահասը Անտարկտիկայով հաղթահարել է մոտ 1130 կմ ճանապարհ: «Իհարկե, ես գիտեի, որ դա բարդ կլինի, սակայն պարզվեց՝ դա ավելի բարդ է, քան ես կարող էի պատկերացնել»,- նշել է դեռահասը:

Նմանատիպ նյութեր