3009 դիտում
17:05 12-05-2017
Մինչև 2Օ4Օ թվականը երկրագնդի հյուսիսային բևեռը կզրկվի մշտնջենական սառցի շերտից. «Ամերիկայի ձայն»
Երկրագնդի հյուսիսային բևեռի սառցի ծավալները կրճատվում են մեծ արագությամբ։ Եվ այս պայմաններում մեծապես է կարևորվում Ռուսաստանի, Դանիայի, Կանադայի, Նորվեգիայի, Ֆինլանդիայի, Շվեդիայի ու Իսլանդիայի արտգործնախարարների հետ ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հանդիպումը։ Արկտիկական խորհրդի հանդիպումն անցկացվում է Ալյասկայում։
Գիտնականներն ասում են, թե Արկտիկայում ջերմությունը բարձրանում է երկրագնդի ջերմաստիճանի բարձրացման արագությունից երկու անգամ արագ։ Ծովերում սառցի շերտն աննախադեպ ցածր մակարդակ ունի, հալվում են մշտնջենական ձյան մեծաթիվ հատվածներ։ Ու եթե ջերմացման այս ընթացքը շարունակվի այս արագությամբ, մինչև 2Օ4Օ թվականը երկրագնդի հյուսիսային բևեռը կզրկի մշտնջենական սառցի շերտից։ Սա մեծ մտահոգություն է Ալյասկայի տեղաբնակների համար։ Նրանց համար այսօր նույնիսկ հուշ են դարձել այն օրերը, երբ իրենք սահնակներով տուն էին բերում սառցե բեկորներ՝ այն ջրի վերածելու համար։
Գաբե Նեգոսիակի խոսքերով, Ալյասկայի բնիկ ժողովուրդների կյանքն այսօր մեծապես կախված է նավթի ու գազի արտադրությունից։ Սակայն, ասում է նա, այստեղ նոր հորատումներ կատարելու մասին նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագիրը պարզապես կարճատեսության արդյունք է։
«Մենք արդեն 1Օ հազար տարի ենք այստեղ ապրում մեր ավանդույթներով ու որսորդության դիմաց համապատասխան կերպով փոխհատուցվում։ Օրինակ, երբ մենք կետաձուկ ենք որսում, այն համարվում է բոլորիս սեփականությունը։ Դրանից իր մասնաբաժինն է ստանում մեզնից յուրաքանչյուրը»,- ասում է նա։
Տեղաբնակներից զատ, նաև մեծաթիվ փորձագետներ են կիսում այն կարծիքը, որ արկտիկական հատվածում հորատումները մեծ վտանգ են պարունակում և կարճատես քաղաքականության արդյունք են։ Նրանցից Սելլի Յոզելի խոսքերով, Արկտիկայի ջրերն այնքան սառն են, որ հորատման ու նավթարդյունահանման ամբողջ գործունեությունն են դնում վտանգի տակ։ Նա հիշեցնում է «Էքսոն Վալդեզ» նավթակիր նավի խորտակման դեպքը, ինչի արդյունքում հարյուր հազարավոր տակառ նավթ էր թափվել ծովը։ «Մոտ 2Օ տարի նավթի պարունակությունը պահպանվում էր տեղի ջրերում»,- ասում է նա։
Սակայն այսօր, երբ արագ հալվում են Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի սառույցները, ավելի մեծ հնարավորություն է բացվում նավարկությունների, հորատումների, և տնտեսական այլ գործունեության համար։ Հարց, որը դառնալու է Արկտիկական խորհրդի նախարարների քննարկման առարկա Ալյասկայում։
Աղբյուրը՝ [url=http://www.amerikayidzayn.com/a/3848080.html]«Ամերիկայի ձայն»[/url]
Նմանատիպ նյութեր
3980 դիտում
12:05 20-03-2018
Հրապարակվել է երկրագնդի ջրային պաշարների մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ի զեկույցը. «Ամերիկայի ձայն»
1085 դիտում
17:44 04-02-2014
Աշոցքի տարածաշրջանով անցնող ճանապարհահատվածն ամբողջովին մաքրվել է ձյան հաստ շերտից
Այս բաժնից
1150 դիտում
23:08 17-12-2024
Եվրամիությունը սիրիացի փախստականներին օգնելու համար Թուրքիային 1 միլիարդ եվրո կհատկացնի
1117 դիտում
21:22 17-12-2024
ԱՄՆ-ի ընտրողների կոլեգիան սկսում է Դոնալդ Թրամփի հաղթանակը հաստատելու քվեարկությունը
1144 դիտում
20:59 17-12-2024
Բաքվում պահվող գերիների «դատավարության» մասով ՀՀ իշխանության արձագանքը բացակայում է․ Մեսրոպ Առաքելյան