211652_close_icon
views-count5843 դիտում article-date 22:01 19-01-2014

«Կոշ» քրեակատարողական հիմնարկում նոր սկանդալ է հասունանում

Այսօր՝ հունվարի 19-ին SHAMSHYAN.com-ին է դիմել «Կոշ» քրեակատարողական հիմնարկի կալանավոր՝ 27-ամյա Ռուբեն Ամատունին: Նա դատապարտվել է 2010 թվականին ՀՀ Քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 1-ին մաով, 34 176-րդ հոդվածի 2-րդ մասով և 35 175 2 մասով` 6 տարվա ազատազրկման: Պատիժը կրում է 2011-ի ապրիլից: Կալանավորը 2012 թ. ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում ստեղծել է «Կրթական ինքնագործ միավորում», նրա նախագահն է, նա նաեւ «Սպորտային ինքնագործ խմբի» անդամ է, կազմակերպում է կրթական, մարզական միջոցառումներ: Ռ.Ամատունու խնամքին է ծեր, միայնակ, 2-րդ կարգի հաշմանդամ մայրը, ով ներկայումս գտնվում է սոցիալական ծայրահեղ ծանր վիճակում: Ըստ Ռ. Ամատունու՝ 2013թ.-ի հուլիսի 31-ին և հոկտեմբերի 31-ին «Կոշ» ՔԿՀ վարչական հերթական նիստերում, ուր քննարկվել էր Ամատունու պայմանական վաղաժամկետ ազատման հարցը մերժվեց այն պատճառաբանությամբ, թե հոդվածը ծանր է: Ռ. Ամատունին տեղեկացրեց, որ հաջորդ նիստը նշանակվել է հունվարի 31-ին և նա հույս ունի որ այս անգամ արդարությունը կվերականգնվի և նա կվերադառնա տուն, իսկ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում գտնվող մի քանի դատապարտյալներ էլ հայտնում են, որ եթե կալանավորներին վաղաժամ ազատելու խնդիրները չլուծվեն, չի բացառվում, որ գաղութում սկսվի համատարած հացադուլ, իսկ որոշ կալանավորներ էլ ինքնավնասումներ կատարեն:

Նմանատիպ նյութեր