211652_close_icon
views-count1130 դիտում article-date 00:43 20-01-2014

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց (Սելիմ) լեռնանցքը

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 19-ի ժամը 23.00-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց (Սելիմ) լեռնանցքը: Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում այս պահին տեղում է թույլ ձյուն: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար՝ մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Նմանատիպ նյութեր