211652_close_icon
views-count8363 դիտում article-date 11:29 20-01-2014

Դատավորի տղան խոստովանել է, որ «բռնաբարությունը» եղել է փոխադարձ համաձայնությամբ, իսկ հափշտակությունը հորինվածք է

Ինչպես երեկ՝ հունվարի 19-ին տեղեկացրել էր SHAMSHYAN.com-ը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր էին նախապատրաստվել և փոխանցվել նույն բաժնի քննչական բաժին, որով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վլադիմիր Գրիգորյանի և Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի «ԶԱԳՍ»-ի պետ Մարիամ Մինասյանի որդին՝ Արման Գրիգորյանը, կասկածվում է Գյումրու Գորկի փողոցի բնակչուհի, 32-ամյա Մարիամ Ն.-ին բռնաբարելու և նրա ոսկյա ապարանջանը հափշտակելու մեջ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Ա. Գրիգորյանը իրեն պատկանող «Իմպերիա» ռեստորանային համալիրում ընկերների հետ լինելու ժամանակ նրան է զանգահարել Մարիամը և հայտնել, որ ամիսներ առաջ խոսել է Արմանի հետ «Իմպերիկա»-ում աշխատանքի տեղավորվելու նպատաkով ու հիմա ուզում է հանդիպել նրան: Հանդիպումը տեղի է ունեցել Արմանի ու նրա ընկերների ներկայությամբ, որի ժամանակ Մարիամը սկսել է սիրահետել Արմանին, նստել գիրկը, համբուրել: Որոշ ժամանակ անց Մարիամը դիմել է Արմանին ու նրա ընկերներին, թե՝ «Նոր Տարի ա, չե՞ք ուզում ինձ նվեր անեք», ինչից հետո Արմանը փափուկ խաղալիք է գնել նրա համար, իսկ Մարիամն ասել է, որ ինքը ունի լավ ընկերուհի և ժամանակ անցկացնելու նպատակով կարող է ընկերուհուն էլ հրավիրել: Մի քանի ժամ «Իմպերիա»-ում ժամանակ անցկացնելուց հետո Արմանն ու Մարիամը մեկնում են «Սոճի Պլազա» ռեստորանահյուրանոցային համալիր և համար են պատվիրում, որտեղ էլ տեղի է ունենում, ըստ Մարիամի՝ բռնաբարությունը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ արդեն «Սոճի Պլազա»-ում Մարիամը Արմանին հայտնում է, որ ինքը Ռուսաստան մեկնելու տոմս է գնել, սակայն Արմանը պետք է այնպես անի, որ ինքը չմեկնի Ռուսաստան: Որոշ ժամանակ անց հյուրանոցից դուրս գալուց հետո Մարիամը զանգահարում է Արմանի ընկերոջն ու հայտնում, որ պետք է 2 մլն դրամ տան, հակառակ դեպքում ինքը կհասնի Կոստանյանի մոտ (նկատի ունենալով ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի): Հեռախոսազանգից հետո Մարիամը հանդիպում է Արմանի ընկերոջը Սայաթ Նովա փողոցում ու այս անգամ պնդում, որ Արմանը պետք է վճարի 4 մլն դրամ: Մերժում ստանալուց հետո Մարիամը հայտնում է, որ դիմումը հետ չի վերցնի ոստիկանությունից: Գ Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Գրիգորյանը 3 օր պահվել է ոստիկանության Մաշտոցի բաժնում, որտեղ ինքնախոսոտովանական ցուցմունք է տվել՝ հայտնելով, որ ոչ մի բռնաբարություն տեղի չի ունեցել, այդ ամենը տեղի է ունեցել փոխադարձ համաձայությամբ: Ոստիկանության Մաշտոցի քննչական բաժինը այս պահին որոնում է Մարիամին, քանի որ նա հրաժարվում է ինքնակամ ներկայանալ ոստիկանություն և ներկայացնել այն հագուստները, որոնք իբրև թե Արմանը բռնաբարության ժամանակ պատռել է և հափշտակել վզնոցը: Ինչպես ավելի վաղ հայտնել էր Գ. Շամշյանը, Գյումրի քաղաքի Գորկի փողոցի բնակչուհի 32-ամյա Մարիամ Ն-ն դիմել էր ոստիկանության Մաշտոցի բաժին և հայտնել որ 25-ից 30 տարեկան տղա Դավիթաշեն վարչական շրջանում գործող «Սոճի Պլազա» ռեստորանահյուրանոցային համալիրում [url=https://shamshyan.com/hy/article/140119162643/]բռնաբարել է իրեն, այնուհետև հափշտակել պարանոցի ոսկյա շղթան[/url]:

Նմանատիպ նյութեր