211652_close_icon
views-count1311 դիտում article-date 14:13 20-01-2014

Իրանը այսօրվանից դադարեցրել է մինչև 20%-անոց ուրանի հարստացումը

Իրանի ատոմային էներգիայի ազգային կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին հայտարարել է, որ այսօրվանից Իրանը դադարեցնում է մինչև 20 տոկոսանոց ուրանի հարստացման գործընթացը: «Իրանը կարևորագույն քայլ կանի և կդադարեցնի մինչև 20%-անոց ուրանի հարստացումը»,-հայտարարել է Սալեհին: Հիշեցնենք, որ ըստ Ժնևում Իրանի և միջազգային «վեցյակի» միջև ձեռք բերված համաձայնության՝ Իրանը պարտավորվում է դադարեցնել մինչև 20%-անոց ուրանի հասրտացումը, նոր ցենտրիֆուգների տեղադրումը, ինչպես նաև մուտքի թույլտվություն տրամադրել միջազգային միջուկային փորձագետներին:

Նմանատիպ նյութեր