211652_close_icon
views-count1967 դիտում article-date 12:24 19-08-2021

Իրանն արագացրել է ուրանի հարստացումը մինչև 60 տոկոս. ՄԱԳԱՏԷ

Իրանն արագացրել է ուրանի՝ մինչև 60 տոկոս հասրտացման գործընթացը: Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) տվյալներով՝ Թեհրանը մեծացրել է Նաթանզում գտնվող ուրանի հարստացման գործարանի հզորությունը:

Ինչպես փոխանցում է Deutsche Welle-ն՝ հղում անելով ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսիին, ներկա պահին այնտեղ ցենտրիֆուգների մեկ համալիրի փոխարեն երկու համալիր է օգտագործվում:

Միջազգային միջնորդների «վեցյակի»  (ԱՄՆ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ռուսաստան և Չինաստան) հետ 2015 թվականին Իրանի կնքած «Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի» համաձայն՝ Թեհրանին թույլատրվում է ուրանը հարստացնել մինչև 3.67 տոկոսով՝ միջուկային էներգիան քաղաքացիական նպատակներով կիրառելու համար: Ռազմական նպատակով միջուկային էներգիան օգտագործելու համար ուրանի հարստացման շեմը կազմում է 90 տոկոս:

Նմանատիպ նյութեր