211652_close_icon
views-count1824 դիտում article-date 14:45 20-01-2014

Էդվարդ Նալբանդյանը և Կարեն Միրզոյանը քննարկել են Հայաստանի և Արցախի ԱԳՆ-ների փոխգործակցության արդյունքները

Հունվարի 20-ին Երևանում տեղի ունեցավ Հայաստանի և Արցախի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Կարեն Միրզոյանի հանդիպումը։ Հանդիպմանը քննարկվել են անցյալ տարի Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների փոխգործակցության արդյունքները և այդ ուղղությամբ ընթացիկ տարում իրականացվելիք աշխատանքները: Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները ամփոփել են 2013 թ. ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու ուղղությամբ իրականացված քայլերը, արծարծել են Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման պատճառով բանակցային գործընթացում ստեղծված իրավիճակը։ Հայաստանի հետ սամանին և Արցախի հետ շփման գծում Ադրբեջանի կողմից կազմակերպվող սադրանքների համատեքստում նախարարներ Նալբանդյանն ու Միրզոյանը անդրադարձել են այս գիշեր Ղարաբաղի հյուսիսարևելյան և հարավարևելյան ուղղություններով ադրբեջանական դիվերսիոն խմբերի ներթափանցման փորձերին, որը հանգեցրել է կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի մահվան։ Նախարարները ադրբեջանական կողմի այս հարձակումները գնահատել են որպես սադրիչ և անպատասխանատու քաղաքականության հերթական դրսևորում և այս շաբաթ ծրագրված Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները խանգարելու փորձ։ URL: http://www.mfa.am/hy/press-releases/item/2014/01/20/arts/

Նմանատիպ նյութեր