211652_close_icon
views-count1576 դիտում article-date 17:35 20-01-2014

Արցախում բնակարանաշինությունը նոր թափ է ստացել. տեսանյութ

2013 թվականին սոցիալական ուղղվածություն ունեցող բնակարանաշինական ծրագրերին միայն կապիտալ ներդրումներով ավելի քան 1 մլրդ 527 մլն դրամ է ուղղվել: Կառուցվել է 50 բնակելի տուն, ևս 50-ի շինարարությունը շարունակվում է, վերանորոգման կամ բնակարանի գնման նպատակով գումար է տրամադրվել հարյուր ընտանիքի, նորոգվել են 40-ից ավելի բնակարաններ: 2013-ին բնակարանով ապահովվել է 116 ընտանիք: Կան նաև ծրագրեր, որոնք հնարավորություն են տալիս մասնակցելու ապագա բնակարանի շինարարությանը: Պետությունը տրամադրում է շինանյութ, իսկ կառուցելուն մասնակցում են ընտանիքի անդամները: Այս պայմաններով բնակարանամուտ է տոնել 746 ընտանիք: Ստեփանակերտում բնակարանային պայմանների բարելավման ծրագրով հատկացվել է շուրջ 110 միլիոն դրամ: Սոցիալական թիրախային խմբերի համար նախատեսված 29 բնակարանները գրեթե պատրաստ են: Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/1390213910]Armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր