211652_close_icon
views-count22607 դիտում article-date 22:12 19-12-2024

Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. «Toyota»-ն բախվել է գազատար խողովակներին և հայտնվել առվակում. կան վիրավորներ. վթարի մեղավոր «Opel»-ը հայտնաբերվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14:40-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 45-ամյա Դավիթ Գ.-ն իր վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 84 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի գազատար խողովակներին և հայտնվել առվում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր՝ Լոռու մարզի բնակիչ 64-ամյա Գալուստ Թ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն, իսկ որոշ ժամանակ անց Վանաձոր բժշկական կենտրոն է դիմել մեկ այլ ուղևոր՝ Լոռու մարզի բնակիչ 56-ամյա Արայիկ Լ.-ն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ վաշտի հրամանատար Արմեն Տիգրանյանի, դասակի հրամանատարի տեղակալ Վահե Իսրայելյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Նարեկ Մովսիսյանն ու Լևոն Մկրտչյանը։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ապարանի ոստիկանության բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ոստիկանության Ապարանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Հրաչ Դավթյանի և օրվա պատասխանատու հերթապահի քննիչի գլխավորությամբ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելը։

Դեպքի վայրում է եղել նաև այդ «Opel»-ը, որի վարորդի ինքնությունը պարզվում է։

Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա»-ի Արագածոտնի մարզն սպասարկող վթարավերականգնողականի աշխատակիցները։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 90+
90+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր