211652_close_icon
views-count1530 դիտում article-date 19:43 20-01-2014

Վրաստանի նախագահը պաշտոնական այցի շրջանակներում Թուրքիայում մի շարք հանդիպումներ է ունեցել

Այսօր` հունվարի 20-ին, Վրաստանի նախագահ Գերոգի Մարգվելաշվիլին պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա: Այցի շրջանակներում հանդիպումներ է ունեցել Թուրքիայի նախագահի, Վարչապետի, Մելի Մեջլիսի նախագահի և վրացական համայնքի հետ: Երկու երկրների նախագահները հանդիպման ժամանակ քննարկել են թուրք-վրացական հարաբերությունների խորացման հարցեր: Թուրքիայի նախագահը ողջյունել է Վրաստանի Եվր-հյուսիսատլանդյան ինտեգրման ուղղությամբ ջանքերը և ուշադրություն են դարձրել այն ծրագրերին, որոնք իրականացնում են երկու երկրները: Հանդիպումն ավարտվել է երկու նախագահների համատեղ մամուլի ասուլիսով: Այնուհետև Վրաստանի նախագահը հանդիպում է ունեցել Թուրքիայի Վարչապետի հետ: Նրանք քննարկել են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շինարարության աշխատանքների հետ կապված հարցեր: Վրաստանի նախագահի հանդիպումները շարունակվել են մինչև ուշ երեկո: Երեկոյան հանդիպումներ է ունեցել Թուրքիայում վրացական համայնքի ներկայացուցիչների հետ:

Նմանատիպ նյութեր