211652_close_icon
views-count2164 դիտում article-date 23:30 21-10-2021

ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը Եվրոպական միության Թվինինգ ծրագրի շրջանակներում Հռոմ կատարած այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել Իտալիայի խորհրդարանի իր գործընկերների հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը Եվրոպական միության Թվինինգ ծրագրի շրջանակներում Հռոմ կատարած այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել Իտալիայի խորհրդարանի իր գործընկերների հետ:

Մասնավորապես, հանձնաժողովի նախագահը հանդիպել է Իտալիայի Սենատի՝ Եվրամիության քաղաքականության հարցերի հանձնաժողովի նախագահ Դարիո Ստեֆանոյի և Պատգամավորների պալատի՝ Եվրամիության քաղաքականության հարցերի հանձնաժողովի նախագահ Սերջիո Բատելլիի հետ։

Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ փոխգործակցությանն ու ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկմանն առնչվող մի շարք հարցեր։ Արման Եղոյանն իտալացի գործընկերներին ներկայացրել է Արցախյան պատերազմից հետո տարածաշրջանում տիրող իրավիճակն ու վերջին զարգացումները։

Անդրադարձ է կատարվել նաև Իտալիայում հայկական մշակութային ժառանգության պահպանման, խորհրդարանական կապերի ամրապնդմանն առնչվող հարցերին:

Հիշեցնենք, որ առաջին անգամ ՀՀ Ազգային ժողովի համար իրականացվող Թվինինգ ծրագիրը վստահվել է Հունաստանի և Իտալիայի խորհրդարաններին:

Ծրագիրը մեկնարկել է նախորդ տարվա դեկտեմբերին և կավարտվի 2022 թ. ձմռանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր