211652_close_icon
views-count2340 դիտում article-date 00:27 21-01-2014

Այսօր Հենրիխ Մխիթարյանի ծննդյան օրն է

Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը այսօր նշում է իր ծննդյան 25 ամյակը: Մխիթարյանը իր կարիերան սկսել է Երևանի «Փյունիկ»-ում, որտեղ նա անցկացրեց երեքուկես տարի, խաղալով 89 խաղ, խփելով 35 գնդակ։ Այդ ժամանակահատվածում նա 3 անգամ դարձավ Հայաստանի Բարձրագույն խմբի ոսկե մեդալակիր, 1 անգամ արժանացավ Հայաստանի Անկախության Գավաթին, և 2 անգամ՝ Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթին։ «Փյունիկ»-ում և ազգային հավաքականներում իր հաջող ելույթների համար Մխիթարյանը արժանացավ 2009 թվականի «Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ» տիտղոսին: 2009 թվականի հունիսին Մխիթարյանը 3 տարվա պայմանագիր կնքեց Դոնեցկի «Մետալուրգ»-ի ակումբի հետ, որտեղ անցկացրեց 37 խաղ և խփեց 12 գոլ: 2010 թվականի օգոստոսի 30-ին 5 տարվա պայմանագիր կնքեց Դոնեցկի «Շախտյոր»-ի հետ։ Դոնեցկի «Մետալուրգը» Հենրիխի տրանսֆերի դիմաց ստացավ 7.5 մլն դոլար: Մխիթարյանը արագորեն դարձավ «Շախտյոր»-ի առաջատար խաղացողներից մեկը: Ուկրաինայի չեմպիոնի կազմում հայ կիսապաշտպան անցկացրեց 72 խաղ և խփեց 38 գոլ: 2013 թվականին հայ կիսապաշտպանը մեկ մրցաշրջանի ընթացքում խփած գոլերի քանակով Ուկրաինայի առաջնությունների ադյունավետության ռեկորդ սահմանեց: Հայ ֆուտբոլիստի նման փայլուն ելույթները աննկատ չմնացին եվրոպական առաջատար ակումբների կողմից և 2013 թվականի ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Հենրիխ Մխիթարյանը «Շախտյորից» տեղափոխվեց Դորտմունդի «Բորուսիա»։ Նրա տրանսֆերի համար «Բորուսիա»-ն ուկրաինական ակումբին 27.5 մլն եվրո վճարեց, որով Հենրիխը դարձավ դորտմունդյան ակումբի պատմության ամենաթանկարժեք ձեռքբերումը։ 2013 թվականին Հենրիխ Մխիթարյանը երրորդ տարին անընդմեջ ճանաչվեց Հայաստանի ֆուտբոլիստ: Ընդհանուր հաշվով Մխիթարյանը այդ պատվին արժանացավ է 4-րդ անգամ: Shamshyan.com-ի խմբագրակազմը շնորհավորում է Հենրիխ Մխիթարյանին` մաղթելով առողջություն, հաջողություն և բազում հաղթանակներ ինչպես ֆուտբոլային, այնպես էլ անձնական կյանքում:

Նմանատիպ նյութեր