211652_close_icon
views-count38546 դիտում article-date 22:07 03-06-2019

Սպանդարյանում վերաբացվեց համայնքի ֆուտբոլի մարզադաշտը. այն կկրի Հենրիխ Մխիթարյանի հոր` Համլետ Մխիթարյանի անունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. Tert.am

Շիրակի մարզի Սպանդարյան համայնքում վերաբացվեց համայնքի ֆուտբոլի մարզադաշտը. վերականգնման նախաձեռնության հեղինակը պատմական գիտությունների թեկնածու, հասարակական, քաղաքական գործիչ Սամվել Ֆարմանյանն է: Աշխատանքների արդյունքում ամբողջությամբ վերականգնվել է դաշտի ցանկապատը, մարզադաշտի կողքին կառուցվել է հանդերձարան՝ բոլոր հարմարություններով: [color=#EF2929]Tert.am[/color]-ի հետ զրույցում Սամվել Ֆարմանյանը նշեց, որ դեռևս 90-ականներին գյուղն ունեցել է ֆուտբոլային լավ ավանդույթներ: Գյուղում գործել է «Սիփան» անունը կրող ֆուտբոլային թիմ, որը խաղերին մասնակցել է մինչև 1995թ.-ը և գրանցել է մեծ հաջողություններ: Հիմա ցանկանում է վերականգնել ֆուտբոլային ավանդույթները համայնքում: «Հայկական ֆուտբոլի պատմության մեջ, հավանաբար, չեք գտնի երկրորդ դեպք, որ գյուղական թիմը մասնակցի Հայաստանի առաջնության առաջին լիգայում: Գյուղական համայնքի համար դա մեծ ցուցանիշ է: Ահա այս գյուղին հաջողվել է ժամանակին նման արդյունքներ գրանցել: Եվ այս նախաձեռնության նպատակն է եղել վերականգնել ֆուտբոլային այդ ավանդույթներն այս գյուղում»: Սամվել Ֆարմանյանի խոսքով՝ այս մարզադաշտը գուցե աշխարհի համար մեծ իրադարձություն չէ, սակայն հնարավորություն կտա համայնքի երեխաներին ավելի մեծ ոգևորությամբ մարզվել։ Սպանդարյանի մարզադաշտն այսուհետ կկրի Հայաստանի հավաքականի ավագի՝ Հենրիխ Մխիթարյանի հոր` «Արարատ» ֆուտբոլային թիմի հարձակվող Համլետ Մխիթարյանի անունը։ Հայաստանի հավաքականի ավագ, գլխավոր ռմբարկու, Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը քրոջ` Մոնիկա Մխիթարյանի և մոր` Մարինա Թաշչյանի հետ ներկա էին մարզադաշտի բացմանը: «Շնորհակալ եմ, որ հորս հիշատակը վառ եք պահում, և այս պահին էմոցիաներս շատ են, հուզված եմ: Հույս ունեմ, որ այստեղ հետաքրքիր ֆուտբոլային հանդիպումներ կլինեն, և շատ ֆուտբոլիստներ դուրս կգան»,- իր ելույթում նշեց Հենրիխ Մխիթարյանը: [color=#EF2929]Tert.am-[/color]ի հետ զրույցում Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը նշեց՝ հատկապես համայնքներում, գյուղական վայրերում նման մարզադաշտեր ունենալը շատ կարևոր է, այն հնարավորություն է ընձեռում երեխաներին մարզվելու, խաղալու և ունենալու օգտակար զբաղմունք. «Կարծում եմ՝ շատ լավ ու կարևոր է, որ այս տարածաշրջանի երեխաներն օգտակար զբաղմունք ունենան, պրոֆեսիոնալ մակարդակով զբաղվեն ֆուտբոլով»: Մարզպետը նաև կարևորեց անհատների ներդրումը համայնքների զարգացման գործում: Արթիկի ֆուտբոլի դպրոցի մարզիչ Արմեն Երիցյանը [color=#EF2929]Tert.am[/color]-ի հետ զրույցում ևս կարևորեց մարզադաշտի վերականգնումը: Ասում է՝ Արթիկի տարածաշրջանում այսպիսի խաղադաշտ չկար. «Այս նախաձեռնությունն իրոք գովելի է: Շատ կարևոր է, որ արդեն ունենք նման մարզադաշտ, որից այս տարածաշրջանի մյուս գյուղերի երեխաները ևս կարող են օգտվել, կարող են գալ, միասնական պարապմունք անցկացնել, որի արդյունքում հնարավորություն կունենանք նոր թիմ հավաքագրելու»: [color=#EF2929]«Մեդիամաքս»[/color]-ի գլխավոր խմբագիր, լրագրողների ֆուտբոլային թիմի ավագ Դավիթ Ալավերդյանն էլ կարծում է՝ մարզադաշտի վերականգնումը այն հիմնական նախադրյալներից է, որի արդյունքում ֆուտբոլը Հայաստանում կսկսի զարգանալ. «Միայն մայրաքաղաքով հնարավոր չէ ֆուտբոլ զարգացել, արդյունքում մենք ունենալու ենք Երևանի առաջնություն, այլ ոչ Հայաստանի»: Սպանդարյանցիներն ու հյուրերն ասում են՝ մարզադաշտի բացումը կխթանի գյուղում ու հարակից համայնքներում ֆուտբոլի զարգացումը: Չեն բացառում՝ առաջիկայում հնարավոր է՝ ֆուտբոլի համաշխարհային աստղերի շարքում հայտնվեն սպանդարյանցիների անունները: Նշենք, որ մարզադաշտի բացման միջոցառմանը հաջորդեց ֆուտբոլային հանդիպում տեղի՝ «Սիփան» ակումբի և Հայաստանի մարզական լրագրողների հավաքականի միջև: Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 126+
126+

Նմանատիպ նյութեր