211652_close_icon
views-count2116 դիտում article-date 11:10 21-01-2014

Առաջիկա օրերի եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` հունվարի 21-22-ը, 24-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 23-ի ցերեկը առավելապես արևմտյան շրջաններում հնարավոր է թույլ ձյուն: Արարատյան դաշտում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ: Քամին հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն 21-22-ին կբարձրանա 1-3 աստիճանով: Այս գիշեր հյուսիսային կեսում կդիտվի ամպամած եղանակ, տեղ-տեղ հնարավոր է թույլ ձյուն: Ցերեկը ողջ տարածքում կդիտվի արագ փոփոխվող եղանակ, միայն արևելյան շրջաններում ամպամածությունը կպահպանվի, օրվա 2րդ կեսին հնարավոր է թույլ ձյուն: Այլ շրջաններում կդիտվի առանց էական տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Լեռներում և լեռնանցքներում հնարավոր է բուք և ցածր տեսանելիություն: Ավտոճանապարհներին՝ մերկասառույց, տեղ-տեղ ձյան բերվածքի պատճառով հնարավոր է դժվարանցանելիություն: Քաղաքաբնակներին անհրաժեշտ է զգուշանալ տանիքներից ընկնող սառույցից, դրանք կարող են վտանգավոր լինել առողջության և անգամ կյանքի համար: Եղանակը Երևանում. հունվարի 21-ին կդիտվի ամպոտ եղանակ, ցերեկը մեծ մասամբ արևային, առանց տեղումների: Հնարավոր է մերկասառույց; մառախուղ և ցածր տեսանելիություն: Գիշերը -8-10, ցերեկը 0+2:

Նմանատիպ նյութեր