211652_close_icon
views-count1255 դիտում article-date 13:10 21-01-2014

Հմայակ Հովհաննիսյանը դատապարտվեց և համաներվեց. Փաստինֆո

Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, այսօր Հայաստանի քաղաքագետնիերի միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանին դատապարտեց տուգանքի 100 000 դրամի չափով` նրան մեղավոր ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 121-րդ հոդվածի 1-ին մասով (անզգուշությամբ մեկ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը), գրում է [url=http://www.pastinfo.am/hy/node/31392]Փաստինֆո[/url]-ն: Դատարանը միաժամանակ կիրառեց համաներման մասին ՀՀ ԱԺ հոկտեմբերի 3-ի որոշումը և ամբաստանյալին ազատեց պատժի կրումից: Մեղադրող Հայկ Էյրամջյանը իր մեղադրական ճառում նույնպես միջնորդել էր դատապարտել 100 000 դրամ տուգանքի և համաներման կիրառմամբ ազատել պատժի կրումից: Մանրամասները՝ [url=http://www.pastinfo.am/hy/node/31392]այստեղ[/url]:

Նմանատիպ նյութեր