211652_close_icon
views-count1407 դիտում article-date 13:37 21-01-2014

Ռոնալդուի հաջորդ նպատակը աշխարհի առաջնությունում հաղթելն է

2013 թվականի «Ոսկե գնդակի» դափնեկիր, Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ 2014 թվականին մտադիր է իր հավաքականի հետ նվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը: « Աշխարհի չեմպիոն դառնալը իմ կարիերայի գագաթնակետը կլինի: Սակայն սկզբում անհրաժեշտ է հաղթահարել խմբային արգելքը, որից հետո պարզ կլինի: Հավանաբար, ինձ կհաջողվի Պորտուգալիայի հետ Եվրոպայի կամ աշխարհի չեմպիոն դառնալ: Իմ նպատակը անհատական և թիմային տիտղոսներ նվաճելն է: Ես ցանկանում եմ մտնել ֆուտբոլի պատմության մեջ»,-ասել է Ռոնալդուն:

Նմանատիպ նյութեր