211652_close_icon
views-count1596 դիտում article-date 16:29 21-01-2014

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կկայանա փետրվարի 24-ին. աղբյուր

Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով իրազեկ դիվանագիտական աղբյուրին, տեղեկացնում են, որ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը կայանալու է փետրվարի 24-ին՝ Փարիզում: Դրա հետ կապված՝ Է. Մամեդյարովը Փարիզ կմեկնի փետրվարի 23-ին: Հանդիպմանը ներկա կլինեն նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վերջինը հանդիպումը տեղի է ունեցել 2013 թվականի նոյեմբերին՝ ԵԱՀԿ համանախագահների՝ տարածաշրջան կատարած այցելության ժամանակ, որի ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ վերսկսված երկխոսությունը շարունակելու մասին: Իրենց հայտարարության մեջ միջնորդները հայտնել էին նաև այս տարվա առաջին կեսին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կազմակերպելու իրենց մտադրության մասին:

Նմանատիպ նյութեր