211652_close_icon
views-count1217 դիտում article-date 19:24 21-01-2014

Խիստ անհրաժեշտ է չանտեսել կրթության հասարակական և սոցիալական նշանակությունները. Արմեն Աշոտյան

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով հունվարի 20-ից 22-ը Լոնդոնում մասնակցում է Կրթության նախարարների համաշխարհային կրթական համաժողովին, այսօր հանդես է եկել ելույթով: Նախարարն իր խոսքում, մասնավորապես, շեշտել է այն հանգամանքը, որ կարողությունների և հմտությունների զարգացմանը միտված ժամանակակից կրթահամակարգը, որտեղ գիտելիքների և ունակությունների զարգացման համար տեղեկատվական տեխնոլոգիաները դառնում են որոշիչ, միաժամանակ կարիք ունի հստակեցնել երիտասարդ սերնդի արժեքների ձևավորման և զարգացման հարցը: Անդրադառնալով կրթության տնտեսական նշանակությանը` նախարարը միաժամանակ ընդգծել է, որ խիստ անհրաժեշտ է չանտեսել կրթության հասարակական և սոցիալական նշանակությունները, որպեսզի կրթության շնորհիվ ձևավորվի ոչ միայն հմուտ աշխատակազմ, այլև ազգային դիմագիծը պահպանած և ժողովրդավար հասարակության լիարժեք քաղաքացի: Այս թեզը հետաքրքրությամբ է քննարկվել համաժողովի մասնակիցների կողմից: Համաժողովի շրջանակում Արմեն Աշոտյանը նաև կարճատև աշխատանքային հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների` Վրաստանի, Խորվաթիայի, ՌԴ-ի, Սլովենիայի, Լիտվայի կրթության նախարարների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային համագործակցության հարցեր:

Նմանատիպ նյութեր