211652_close_icon
views-count1495 դիտում article-date 20:28 21-01-2014

ՖԻՖԱ-ի վարկածով տարվա խորհրդանշական հավաքականը խելագարություն է. Ռիբերի

«Բավարիա»-ի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին քննադատել է ՖԻՖԱ-ի վարկածով տարվա խորհրդանշական հավաքականը, որը հայտարարվել էր «Ոսկե գնդակի» հանձնման հանդիսավոր արարողությունից առաջ: « Տարվա խորհրդանշական հավաքականում «Բավարիա»-ից ընդգրկված են երեք խաղացողներ: Դա խելագարություն է: Այդ թիմում արժանի էին տեղ գտնել Մյուլլերը, Ալաբան, Շվայնշտայգերը և Ռոբենը: Մենք նախորդ տարի հաղթեցինք 5 տիտղոս և պատմություն կերտեցինք: Իսկ «Բորուսիա»-ի խաղացողների բացակայութնունը…Ո՞ւր են Գյոտցեն և Լևանդովսկին: Դա պարզապես անընդունելի է»,-ասել է Ռիբերին:

Նմանատիպ նյութեր