51965 դիտում
21:14 21-01-2014
36-ամյա քաղաքացին պնդում է, որ ԴԱՀԿ պաշտոնյաները խարդախությամբ ու դիտավորությամբ «քցել» են իրեն
Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևան քաղաքի Լյուքսեմբուրգի 1-ին շենքի բնակչուհի 36-ամյա Ալլա Մելքումյանի դիմումի կապակցությամբ:
Վերջինս հայտնել է ոստիկանությանը, որ Հալաբյան 41 Ա հասցեում գտնվող Հարկադիր կատարման շենքում անցկացվել է աճուրդ որտեղ ինքը ճանաչվել է հաղթող սակայն խարդախությամբ և դիտավորությամբ նշված կառույցի պատասխանատուները չեն ստորագրել պայմանագիրը, ինչի պատճառով ինքը զրկվել է բնակարանից:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Մելքումյանը հայտնել է նաև, որ 2013 թվականի դեկտեմբերի 16-ին իր հորաքույրը` Տաշիր քաղաքի Սայաթ նովա 2 տան բնակիչ, հարկադիր աճուրդով Նոր Նորքի 9-րդ զանգվածում ձեռք է բերել բնակարան և հաջորդ օրը ԴԱՀԿԾ դրամարկղ է վճարել 10 միլիոն 834 հազար 698 ՀՀ դրամ, սակայն դեկտեմբերի 17-ից մինչև դեկտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում, ըստ Ա. Մելքումյանի հայտարարությամն ԴԱՀԿ պաշտոնյաներն ու Ավան-Նոր Նորք վարչական շրջանների հարկադիր կատարող Կարեն Խաչատրյանը, չարաշահելով իրենց լիազորությունները խախտել են «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածի պահանջները, ինչի պատճառով ինքը զրկվել է նշված բնակարնից, իսկ ԴԱՀԿ պատասխանատուները այն ձևակերպել են մեկ այլ անձի անվամբ: