211652_close_icon
views-count25049 դիտում article-date 19:47 23-10-2015

Արտառոց դեպք Երևանում. 45-ամյա կինը պնդում է, որ 33-ամյա տղամարդն իրեն ծեծել և բռնաբարել է, տղամարդն էլ պնդում է, որ միայն ծեծել է

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 22-ին, ժամը 20:30-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել Մալաթիա-Սեբաստիայի ոստիկանության բաժին, որ մարմնի տարբեր շրջաններում «սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 45-ամյա Լուսինե Գ.-ն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ հոկտեմբերի 18-ից մինչև հոկտեմբերի 20-ը ընկած ժամանակահատվածում ոմն Արտակ Գրիգորյան իրեն պատկանող Սեբաստիա փողոցի 3/ա շենքի առաջին հարկում գտնվող բնակարանում ապօրինի ազատությունից զրկել է Լուսինե Գ.-ին և ըստ վերջինիս հայտարարության՝ իր կամքին հակառակ բռնություն գործադրելով սեռական հարաբերություն է ունեցել իր նկատմամբ, իսկ երբ ինքը դիմադրել է, Ա. Գրիգորյանը ծեծի է ենթարկել իրեն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Մալաթիայի ոստիկանները հայտնաբերել են Ա. Գրիգորյանին, ով 33 տարեկան է: Նա ոստիկաններին հայտնել է, որ իր բնակարանում վիճաբանության ժամանակ ձեռքերով և ոտքերով հարվածել է Լուսինե Գ.-ի մարմնի տարբեր մասերին, սակայն, ըստ տեղեկությունների, հերքել է, որ ինքը բռնություն գործադրելով սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ: Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնում հետաքննություն է սկսվել: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր