211652_close_icon
views-count2710 դիտում article-date 23:25 21-01-2014

Կարգին Հայկոն` քաղաքականություն մտնելու, Հայաստանը լքելու, իր դեմ իջեցված պատվերի և անակնկալ ակցիայի մասին. բացառիկ հարցազրույց.lurer.com

Հայկ Մարությանը’ Կարգին Հայկոն, վերջին շրջանում հաճախ է զբաղվում հասարակական ակտիվ գործունեությամբ: Ինչո՞ւ է հաջողակ հումորիստը որոշել թողնել շոու-բիզնեսը, ինչո՞ւ են ոմանք չարացած նրա դեմ, կլքի՞ Հայաստանը նա, առաջիկա նախագծերի և անակնկալների և այլ հարցերի շուրջ [url=http://lurer.com/?p=127874&l=am]Lurer.com[/url]-ը բացառիկ հարցազրույց է ունեցել Կարգին Հայկոյի հետ: [b]-Վերջերս շատ է խոսվում Ձեր‘ քաղաքականություն մտնելու հավանականության մասին: Արդյո՞ք Կարգին Հայկոն իսկապես մտադիր է հարմարավետ շոու-բիզնեսից տեղափոխվել քաղաքական դաշտ: [/b] -Ձեր պատկերացումները շոու-բիզնեսի կոմֆորտի մասին չափազանցված են: Հաջողությունը, ճանաչումը, փառքը հեշտ չեն տրվել երբևէ, հատկապես ինձ: Հաճախ է պատահում, որ քո դառը քրտինքը ինքդ չես վայելում: Ինչ վերաբերվում է քաղաքականություն մտնելուն, ապա նախ պետք է հասկանալ, թե մարդը ինչ խնդիր է լուծում’ մտնելով այդ դաշտ: Եթե ամբիցիաների խնդիր կա’ ինձ մոտ դա վաղուց բավարարված է, իշխանության և անձնական բարեկեցության խնդիր ես չունեմ’ վաղուց ինքս եմ ստեղծել, իսկ եթե մտադիր ես հասարակության համար որևէ դրական տեղաշարժ ապահովել’ քաղաքականությամբ զբաղվելը պարտադիր չէ: Գոնե տեսանելի ապագայում ես ինձ քաղաքականության մեջ չեմ տեսնում: [b] -Վերջերս լրատվական կայքերով և սոցցանցերով Ձեր մասին բազմաթիվ հրապարակումներ եղան, այդ թվում և բացասական երանգով: Ինչո՞ւ մարդիկ, այդ թվում և Ձեր որոշ գործընկերներ, չարացած են ձեր դեմ: [/b] -Եթե ես ոչինչ չանեի, օրինակ, չմասնակցեի երթուղայինների թանկացման դեմ ակցիային, հավատացեք, որ իմ մասին ոչ մի բացասական հրապարակում չէր լինի: Այդ հրապարակումների մեծ մասը պատվեր է իմ դեմ, և ես դա ուղիղ տեքստով ասել եմ թե պատվեր կատարողներին, թե պատվիրատուներից ոմանց: Կպատվիրեն, կգրեն, չեն գրի’ Աստված իրենց հետ, բայց որ երբեմն այդ զզվելի արշավին մասնակցում են մարդիկ, որոնց ես ընկեր եմ համարել, ինձ ցավ է պատճառում: Երևի ես էլ պետք է լինեի ինքնասիրահարված, կոպիտ, միայն իմ կյանքով ապրող, որ բոլորին դուր գայի… Վարուժան Բաբաջանյան Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://lurer.com/?p=127874&l=am]կայքում[/url]

Նմանատիպ նյութեր