211652_close_icon
views-count1157 դիտում article-date 23:42 22-01-2014

Սահմանային սադրանքները խոչընդոտում են բանակցություններին, բայց պետք է շարունակել բանակցել. Էդվարդ Նալբանդյան. տեսանյութ

Ռազմական սադրանքներով ղարաբաղյան կարգավորման խաղաղ գործընթացը տապալելու` Բաքվի ջանքերը արդյունք չեն տալիս: ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին ժամադրել են հունվարի 24-ին, Փարիզում: Այսօր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հաստատել է` վաղը կմեկնի' Ֆրանսիայի մայրաքաղաք: «Սահմանային սադրանքները խոչընդոտում են բանակցություններին, բայց պետք է շարունակել բանակցել, քանի որ այլընտրանք չկա»,- բացատրել է արտգործնախարարը: Այս մասին նա խոսել է դիվանագիտական անցած տարվա ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ: Աղբյուր` [url=http://www.armeniatv.am/hy/news/45800]armeniatv.am [/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր