2726 դիտում
15:03 18-12-2015
Բաքուն պատրանք ունի, թե կարող է բանակցել զենքի ուժով. Էդվարդ Նալբանդյան
«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Բաքուն փորձում է շեղել բանակցային գործընթացը՝ խաղաղության հաստատման և հիմնախնդրի կարգավորման նպատակից։
Հարց. Պարոն Նալբանդյան, ինչպե՞ս կմեկնաբանեք նախագահների հանդիպումից առաջ Ադրբեջանի կողմից հրադադարի կոպտագույն խախտումները։
Էդվարդ Նալբանդյան. Խստորեն դատապարտում ենք Բաքվի կողմից Արցախի հետ շփման գծում բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ դարձած՝ իրավիճակի աննախադեպ սրումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների դեկտեմբերի 19-ի հանդիպման նախաշեմին։
Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Արցախի Պաշտպանության բանակի զոհված զինծառայողների հարազատներին։
Յուրաքանչյուր բարձրաստիճան հանդիպումից առաջ Ադրբեջանի սադրանքների հետևանքով հակամարտության գոտում լարվածության աճը օրինաչափություն է դարձել: Բաքուն պատրանք ունի, թե կարող է բանակցել զենքի ուժով: Չնայած եռանախագահող երկրների՝ ուժի կիրառումը բացառելու բազմաթիվ կոչերին՝ Ադրբեջանը գնում է նոր արկածախնդրությունների։ Նման գործողություններով Բաքուն փորձում է շեղել բանակցային գործընթացը՝ խաղաղության հաստատման և հիմնախնդրի կարգավորման նպատակից։
Այս իրավիճակում հրամայական են դարձել լարվածության նվազեցմանն ուղղված հստակ քայլերը՝ եռանախագահների կողմից առաջարկվող՝ միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծումը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դիտորդական առաքելության ամրապնդումը, նրա դաշտային օգնականների թվի ավելացումը։ Ակնկալում ենք, որ համանախագահ երկրները գործնական քայլեր կձեռնարկեն այս ուղղությամբ։
Նմանատիպ նյութեր
1778 դիտում
14:10 14-03-2015
Ադրբեջանի հզորությունը պատրանք է. Էդվարդ Նալբանդյանի հարցազրույցը սլովենական «Dnevnik» օրաթերթին
Այս բաժնից
688 դիտում
18:30 19-12-2024
Թուրքիան և Լիբանանը որոշել են համատեղ գործել Սիրիայի հարցում
961 դիտում
23:24 18-12-2024
Սլովակիայի իշխանությունները հավանություն են տվել Ուկրաինային ականազերծման համակարգերի փոխանցմանը
952 դիտում
22:06 18-12-2024
Թուրքիայի ՊՆ ղեկավարը հանդիպել է Մեծ Բրիտանիայի իր գործընկերուհու հետ