1466 դիտում
10:25 22-01-2014
Հակահայ արտահայտությամբ հանդես եկած Բեսե Հոզաթը պարզաբանում է տվել
Քրդական համայնքների միության (KCK-ՔՀՄ) գործադիր խորհրդի համանախագահ Բեսե Հոզաթը մեկնաբանել է իր կողմից արված «Զուգահեռ պետություններ» արտահայտությունը, որի ներքո նկատի էր ունեցել նաև Թուրքիայում գործող հայկական լոբբին, գրում է [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=4&cur_news=1383]Ermenihaber.am[/url]-ը:
Հոզաթը, մեկնաբանելով աղմուկ հանած և բազմաթիվ մեկնաբանությունների տեղիք տված հայտարարությունը, նախ հիշատակել է այն հանգամանքը, որ հայ ժողովուրդը 1915 թվականին ցեղասպանության է ենթարկվել և դաժան կոտորածների ենթարկվել: Հիշել է նաև Թուրքիայում բնակված հույներին ու ասորիներին՝ շեշտելով, որ նրանք ևս կոտորածների են ենթարկվել: Այնուհետև Հոզաթը հայ, հույն և ասորի ժողովուրդների պատմությունը փորձել է կապել քուրդ ժողովրդի պատմության հետ ասելով, որ քրդերի նկատմամբ ևս տարիներ ու դարեր շարունակ իրականացվել է ցեղասպանության քաղաքականություն:
Իր «Ազգայնական լոբբիներ» արտահայտությունը մեկնաբանելով՝ Հոզարթն ասել է. «Այդտեղ ես ժողովուրդներին չեմ նկատի ունեցել: Ազգայնական լոբբի ասելով՝ ես ո՛չ հայ և ո՛չ էլ հույն ժողովրդին նկատի ունեմ»:
Մանրամասները՝ [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=4&cur_news=1383]այստեղ[/url]:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
472 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին
1606 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
502 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը