211652_close_icon
views-count2433 դիտում article-date 11:14 22-01-2014

Հայ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը ճանաչվել է աշխարհի լավագույն երիտասարդ երաժիշտը

Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանն արժանացել է շվեյցարական Credit Swiss բանկի ամենամյա «Աշխարհի լավագույն երիտասարդ երաժիշտ» մրցանակին: Մրցանակաբաշխության արարողությունը տեղի է ունեցել հունվարի 18-ին՝ Վիեննայում, որի ժյուրիի կազմը գլխավորել է Լյուցեռնի փառատոնի գործադիր և գեղարվեստական ղեկավար Միխայիլ Գաֆլիգերը: Տեղեկության համաձայն հենց նա էլ հայ տաղանդավոր ջութակահարին է հանձնել մրցանակը: Բացի այդ, Ս. Խաչատրյանը կստանա 75,000 շվեյցարական ֆրանկ՝ որպես պարգևավճար՝ երաժշտական ոլորտում ներդրած իր ավանդի համար: Սեպտեմբերի 13-ին Խաչատրյանը համերգով հանդես կգա ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ:

Նմանատիպ նյութեր