211652_close_icon
views-count1464 դիտում article-date 14:34 26-08-2021

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ու ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Դուբայի օպերայում InClassica փառատոնի շրջանակում կհնչեցնեն Խաչատրյանի Ջութակի կոնցերտը

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, և աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը սեպտեմբերի 5-ին InClassica փառատոնի շրջանակներում Դուբայի օպերային թատրոնում կներկայացնեն հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը։

Խաչատրյանը իր այս կոնցերտը գրել է 1940 թվականին։ Այն հնչել է աշխարհի տարբեր բեմերում՝ մեծապես սիրվելով ունկնդիրների կողմից։

Հիշեցնենք, որ այս օրերին Դուբայում անցկացվում է երաժշտական խոշորագույն իրադարձություն՝ InClassica տասներորդ միջազգային երաժշտական փառատոնը, որի կազմակերպիչներն են Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը (EUFSC, նախագահ՝ Կոնստանտին Իշխանով) և SAMIT Event Group-ը։ Փառատոնի ռեզիդենտ կոմպոզիտորն է Ալեքսեյ Շորը։ Փառատոնին մասնակցում են համաշխարհային ճանաչում ունեցող 38 կատարողներ, 7 առաջատար նվագախմբեր, 12 դիրիժորնե

Նմանատիպ նյութեր