211652_close_icon
views-count1685 դիտում article-date 15:29 22-01-2014

ՀՀ նախագահի հրամանագրով Արմեն Սարգսյանն ազատվել է Կորեայում ՀՀ դեսպանի պաշտոնից

Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արմեն Սարգսյանին Կորեայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու մասին. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ. Արմեն Սարգսյանին ազատել Կորեայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից: Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով` Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հրանտ Պողոսյանը, համատեղության կարգով, նշանակվել է Կորեայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Տոկիո)»:

Նմանատիպ նյութեր